Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Թուրքիայում նոր երկրաշարժի հետևանքով քաղաքացիները գիշերել են բաց երկնքի տակ

Թուրքիայում նոր երկրաշարժի հետևանքով քաղաքացիները գիշերել են բաց երկնքի տակ

ԵՐԵՎԱՆ, 25 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի Մուղլա նահանգում նոյեմբերի 24-ի գիշերը գրանցված երկրաշարժը ստիպել է հարյուրավոր քաղաքացիների գիշերել բաց երկնքի տակ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է թուրքական Diken պարբերականը:

Երկրաշարժը եղել է 5,1 մագնիտուդ ուժգնությամբ: Մարդկային կորուստներ չեն եղել, սակայն մի շարք շինությունների պատերին ճեղքեր են առաջացել:

Շատ քաղաքացիների ինքնազգացողությունը խուճապի հետևանքով վատացել է:

Քաղաքացիներից շատերը վերցրել են առաջին անհրաժեշտության իրերն ու գիշերել են դրսում: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]