Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Եգիպտոսում իրականացված ահաբեկչությունից հետո ոչնչացվել է 30 զինյալ

Եգիպտոսում իրականացված ահաբեկչությունից հետո ոչնչացվել է 30 զինյալ

ԵՐԵՎԱՆ, 25 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եգիպտոսի իրավապահ մարմինները հակաահաբեկչական գործողությունների շրջանակում ոչնչացրել են 30 զինյալների: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Sky News Arabia-ն:

Ահաբեկիչները չեզոքացվել են էր-Ռիսան գյուղում՝ Սինայի թերակղզու կենտրոնական հատվածում: Բացի այդ, եգիպտական օդուժը ոչնչացրել է մի քանի ավտոմեքենա, որոնք ներգրավված են եղել մզկիթի վրա իրականացված հարձակման գործում:

Եգիպտոսի իրավապահ մարմինները շարունակում են ահաբեկիչների փնտրտուքները:

Նոյեմբերի 24-ին զինյալները Սինայի թերակղզում մտել էին մզկիթ և ռումբ էին պայթեցրել, ինչից հետո սկսել էին կրակել այդտեղից փախչող մարդկանց: Ահաբեկչությանը զոհ էր գնացել 235 մարդ, ևս 130-ը վիրավորվել էին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]