1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Արտակարգ իրավիճակների կառավարումը Հայաստանում կատարելագործվելու է նաև Գերմանիայի փորձով

Արտակարգ իրավիճակների կառավարումը Հայաստանում կատարելագործվելու է նաև 
Գերմանիայի փորձով

ԵՐԵՎԱՆ, 25 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանիան պատրաստակամ է փորձագիտական աջակցություն ցուցաբերել Հայաստանում կամավորական փրկարարական ուժերի ձևավորման, հրշեջ-փրկարարների հմտությունների և անտառային հրդեհների մարման աշխատանքների կատարելագործման գործընթացներում: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է Գերմանիայից ժամանած պատվիրակության Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մաթիաս Քիսլերի գլխավորությամբ: Պատվիրակության կազմում են եղել Գերմանիայի Տեխնիկական Աջակցության Գրասենյակի (THW) երկկողմ համագործակցության պատասխանատու Թոմաս Հյունիքը, Գերմանիայի Բնակչության պաշտպանության և աղետների աջակցության դաշնային գրասենյակի ներկայացուցիչ Օրսալա Լուսինյոլին, Գերմանական կարմիր խաչի ներկայացուցիչ Մայքլ Ույուբելը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են արտակարգ իրավիճակների կառավարման ոլորտում հայ-գերմանական երկկողմանի համագործակցության ընդլայնման և խորացման հնարավորությունները: Ընդգծելով գերմանական լավագույն փորձը բնակչության պաշտպանության և պատրաստվածության, աղետների ռիսկի նվազեցման բնագավառում՝ ԱԻ նախարարը շեշտել է համատեղ ուսումնավարժությունների իրականացման կարևորությունը: Գերմանական կողմը պատրաստակամություն է հայտնել նաև ուսումնավարժությունների միջոցով աջակցել նաև ՀՀ ԱԻՆ միջազգային որակավորում ունեցող INSARAG որոնողափրկարարական թիմի վերաորակավորման գործընթացում:

Պայմանավորվածություն է ձեռքբերվել նաև ուսումնասիրել գերմանական փորձը հանրային իրազեկման և ճգնաժամային հաղորդակցության բնագավառում, ինչը բնակչության դիմակայունության մակարդակի բարձրացման կարևոր բաղադրիչներից մեկն է: 
Հանդիպման ավարտին նախարար Տոնոյանը գերմանական պատվիրակությանը հրավիրել է եկող տարում մասնակցել դեկտեմբերի 7-ին Սպիտակում տեղի ունեցած երկրաշարժից ուղիղ 30 տարի անց Դիմակայունության օրվա միջոցառումներին:

2017 թվականի դեկտեմբերի 3-6-ը Հայաստան կայցելի Գերմանիայի հրդեհային ծառայության միության նախագահ Հարթմուդ Զիեբսը՝ հակահրդեհային անվտանգության ոլորտում հայ-գերմանական համագործակցության ուղիները քննարկելու նպատակով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]