Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

ԱԻՆ-ը տեղեկացնում է՝ շրջաններում տեղումները կդադարեն կեսօրից հետո

ԱԻՆ-ը տեղեկացնում է՝ շրջաններում տեղումները կդադարեն կեսօրից հետո

ԵՐԵՎԱՆ, 25 ՆՈՅՄԵԲՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի շրջանների զգալի մասում նոյեմբերի 25-ի առավոտյան ժամերին սպասվում է թույլ ձյուն, տեղումների դադար կանխատեսվում է կեսօրից հետո: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, նոյեմբերի 25-ին ժամը 10:30-ի դրությամբ ՀՀ տարածքում որոշ ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց: ՀՀ տարածքում փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ չկան:

Կապան-Գորիս-Սիսիան-«Զանգեր», Նոյեմբերյան-Ջուջևան-Ոսկեպար ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Ելնելով սպասվող անբարենպաստ եղանակային պայմաններից` բոլոր վարորդներին հորդորում ենք նշված մարզեր երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]