Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Ծաղկաձորի շախմատային բաց մրցաշարի առաջատարները 10 շախմատիստներ են

Ծաղկաձորի շախմատային բաց մրցաշարի առաջատարները 10 շախմատիստներ են

ԵՐԵՎԱՆ, 25 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ծաղկաձորում ընթացող շախմատային միջազգային մրցաշարում կայացան երկրորդ տուրի պարտիաները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` երկրորդ տուրում Հայաստանի ներկայացուցիչներից հաղթանակ տոնեցին Ռոբերտ Հովհաննիսյանը, ՌԱֆայել Վահանյանը, Հովիկ Հայրապետյանը, Էդուարդ Հակոբյանը:

Երկրորդ տուրից հետո 10 շախմատիստներ ունեն 2-ակա միավոր:

Նոյեմբերի 22-ից դեկտեմբերի 2-ը Հայաստանի շախմատի ակադեմիան Հայաստանի շախմատի ֆեդերացիայի հետ համատեղ կազմակերպում է «Ծաղկաձոր օփեն» շախմատի միջազգային մրցաշար, որը տեղի կունենա «Ծաղկաձոր Մարիոթ»  հյուրանոցում: Մրցաշարը անցկացվում է Ա և Բ խմբերով, շվեյցարական մրցակարգով, 9 խաղափուլով՝ ՖԻԴԵ-ի շախմատի կանոնների համաձայն: Մրցաշարերում հաղթողի կոչման համար կպայքարեն 17 երկրի շուրջ 160 շախմատիստ, այդ թվում՝ 23 միջազգային գրոսմայստեր և 23 միջազգային և ՖԻԴԵ-ի վարպետներ: Մրցաշարի մրցանակային ֆոնդը կազմում է 12 000 ԱՄՆ դոլար: Սահմանված են 15 հիմնական և 10 հատուկ մրցանակներ: Ծաղկաձորի բաց մրցաշարին մասնակցում են շախմատիստներ Հայաստանից,  Ռուսաստանից, Ուկրաինայից, Բելառուսից, Ղազախստանից, Վրաստանից, Ուզբեկստանից, Լիտվայից, Ֆրանսիայից, Բրազիլիայից, Խորվաթիայից, Չեխիայից, Իսրայելից, Հնդկաստանից, Չինաստանից, Իրանից և ԱՄՆ-ից:

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am