1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Գյումրիում ևս 2 անօթևան ընտանիք բնակարան կունենա

Գյումրիում ևս 2 անօթևան ընտանիք բնակարան կունենա

ԳՅՈՒՄՐԻ, 24 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանը նոյեմբերի 24-ին ընդունեց բնակարանի գնման վկայագիր պետական ծրագրով բնակարան ձեռք բերած վերջին շահառուներին: Բնակարնների գնման վկայականը հանձնելով շահառուններին՝ Ավետիսյանների և Մադոյանների ընտանիքի անդամներին, մարզպետը նախ շնորհավորեց, ապա հույս հայտնեց, որ Սպիտակի երկրաշարժից հետո երկար՝ 29 տարի ժամանակավոր կացարաններում բնակվելուց հետո նրանք վերջապես կապրեն ավելի բարեկեցիկ կյանքով՝ նոր բնակարաններում:

Մայր և որդի Ավետիսյանները, վկայագրի արժեքին լրացուցիչ գումար ավելացնելով, կարողացել են թեև ոչ կենտրոնում, բայց երկու սենյականոց բնակարանի փոխարեն չորս սենյականոց բնակարան գնել. «Որդիս դեռ ընտանիք չի կազմել, իսկ նոր բնակարանը հնարավորություն կտա մտածել ընտանիքի մասին»,- ասաց մայրը: Ծրագիրը մեկնարկել է 2017 թվականին: Երկրաշարժից անօթևան ճանաչված 84 ընտանիքի պետական բյուջեից հատկացվել է 496 մլն դրամ:

Նրանցից 21-ը եղել են մեկ սենյականոց բնակարանի շահառու, 51-ը` երկու, իսկ 12 ընտանիք` երեք սենյականոցի: Ծրագրով բնակարանատեր է դարձել շուրջ 23 հազար ընտանիք, որից ավելի քան 21 հազարը Գյումրիում: Հանդիպման ավարտին, պատասխանելով լրագրողների հարցերին, Շիրակի մարզպետը փաստեց, որ մարզում դեռևս կան ընտանիքներ, որոնք ունեն բնակարանի կարիք: «Ուրախալի մեկ լուր ունեմ, երեկ կառավարության որոշմամբ 32 մլն դրամ է հատկացվել Շիրակի մարզի 6 գյուղական բնակավայրերի 8 անօթևան ընտանիքի բնակարանային խնդիրների լուծման նպատակով»,- հավելեց մարզպետը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]