Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

ՍԱՊԾ-ն կասեցրել է մի շարք ապրանքատեսակների իրացումը

ՍԱՊԾ-ն կասեցրել է մի շարք ապրանքատեսակների իրացումը

ԵՐԵՎԱՆ, 24 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության վերահսկողական միջոցառումների արդյունքում «Լիա-Կ», «Անուշ լինի, «ԴԱԱԱՌ», «Վ.Ա.Ս  գրուպ», «Բեսթ Ֆուդ 17» ՍՊԸ-ների և անհատ ձեռնարկատեր Ժիրայր Ավագյանի պահեստներում հայտնաբերվել են մի շարք ապրանքատեսակներ, որոնց հայերեն մակնշումները չեն համապատասխանել Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգերով մակնշմանը ներկայացվող պահանջներին: Այս մասին  «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԳՆ ՍԱՊԾ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։

Հաղորդագրության մեջ նաև նշված է. «Բացակայել է EAC համապատասխանության հայտարարագիրը, Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների շուկայում ապրանքաշրջանառության միասնական նշանը (EAC), հայերեն մակնշման մեջ թերի են եղել բաղադրությունը, մթերքների անվանումները, բացակայել են բացելուց հետո երաշխիքային ժամկետի և պահման պայմանների մասին գրառումը:

Ծառայությունը կասեցրել է 13880 լիտր, 76399 կգ և 26749 հատ ընդհանուր ծավալով հետևյալ արտադրատեսակների իրացումը՝ արևածաղկի ձեթեր, կետչուպներ, մայոնեզներ, անարատ խտացրած շաքարով կաթ, խտացրած կաթ պարունակող մթերք՝ շաքարով և կաթնային ճարպի փոխարինիչով, խտացրած կաթ շաքարով և սուրճով, բրինձ, սպիտակաձավար, եգիպտացորեն, մակարոն, հնդկաձավար, պահածոյացված շամպինյոններ, մարինացված կորնիշոններ, մարինացված լոլիկ, պահածոյացված կանաչ ոլոռ, կարամելներ, ոչ ալկոհոլային չգազավորված ըմպելիք:

Տրվել է ժամկետ նշված խախտումները վերացնելու համար»:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]