Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Դոնալդ Տուսկը հավակնոտ է որակում Հայաստանի հետ համաձայնագիրը

Դոնալդ Տուսկը հավակնոտ է որակում Հայաստանի հետ համաձայնագիրը

ԲՐՅՈՒՍԵԼ, 24 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը հավակնոտ է որակում Հայաստանի հետ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը: Տուսկն այդ մասին հայտարարեց համաձայնագրի ստորագրումից առաջ Բրյուսելում ԱլԳ արդյունքների ամփոփման նպատակով հրավիրված ասուլիսում: «Մենք կստորագրենք հավակնոտ համաձայնագիր Հայաստանի հետ: Արևելյան գործնկերության գագաթնաժողովին համաձայնեցրել ենք ԱլԳ երկրների հետ հետագա տարիներին՝ մինչև 2020 թվականը տնտեսական, քաղաքական ուղղություններում առաջ շարժվելու հեռանկաները»,- ինչպես Բրյուսելից փոխանցում է «Արմենպրես»-ի թղթակիցը, ասաց Տուսկը՝ նշելով, որ ԵՄ-ն Հայաստանի համար երկրորդ ամենամեծ շուկան է արտահանման և ներմուծման համար:

Հայաստանն ու Եվրամիությունը նոյեմբերի 24-ին ստորագրեցին Համապարփակ և ընդլայնված համագործակցության համաձայնագիրը: Համաձայնագիրը ստորագրվեց ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի և Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի ներկայությամբ՝ ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի և ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինիի կողմից: Համաձայնագրով կողմերը հաստատակամ են ամրապնդել համապարփակ քաղաքական եւ տնտեսական գործընկերությունն ու համագործակցությունը՝ հիմնված ընդհանուր արժեքների եւ սերտ կապերի վրա, այդ թվում՝ բարձրացնելով Հայաստանի Հանրապետության մասնակցությունը Եվրոպական միության քաղաքականությանը, ծրագրերին եւ գործակալությունների աշխատանքներին


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]