Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

ՀՀ քննչական կոմիտեի կարգապահական հանձնաժողովի նախագահ է վերընտրվել Արթուր Ղամբարյանը

ՀՀ քննչական կոմիտեի կարգապահական հանձնաժողովի նախագահ է վերընտրվել 
Արթուր Ղամբարյանը

ԵՐԵՎԱՆ, 24 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ քննչական կոմիտեի նոր ձևավորված կարգապահական հանձնաժողովի նոյեմբերի 24-ին կայացած առաջին նիստում անդամների ձայների մեծամասնությամբ հանձնաժողովի նախագահ է ընտրվել ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արթուր Ղամբարյանը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեից՝ հավելելով. «ՀՀ ՔԿ կարգապահական հանձնաժողովը բաղկացած է 8 անդամից: Հանձնաժողովի կազմում են քննչական կոմիտեի նախագահի տեղակալներից մեկը՝ կոմիտեի նախագահի որոշմամբ, քննչական կոմիտեի՝ վիճակահանությամբ ընտրվող 3 ծառայող, ՀՀ Նախագահի և ՀՀ վարչապետի կողմից համապատասխանաբար ՀՀ Նախագահի աշխատակազմից և ՀՀ կառավարության աշխատակազմից նշանակված երկուական ներկայացուցիչ:

Կարգապահական հանձնաժողովի անդամները նշանակվում են 3 տարի ժամկետով, և նոր անդամների նշանակումները կատարվում են կարգապահական հանձնաժողովի գործող անդամների լիազորությունները դադարելու օրվան նախորդող օրը։

ՀՀ ՔԿ կարգապահական հանձնաժողովի նախկին անդամների լիազորությունների ժամկետը լրանալու նախօրեին՝ 2017 թվականի նոյեմբերի 16-ին, ՀՀ ՔԿ նախագահը հրաման էր ստորագրել հանձնաժողովի անդամների նշանակման մասին։ Նոր հանձնաժողովի անդրանիկ նիստը տեղի է ունեցել այսօր։

Կարգապահական հանձնաժողովի նպատակն է նպաստել կոմիտեի ծառայողին ներկայացվող բարոյական բարձր չափանիշների ձևավորմանը, ծառայողական կարգապահության ամրապնդմանը, կարգապահական խախտումների կանխարգելմանը և այդպիսիք ծնող պատճառների վերացմանը, ապահովել Կոմիտեի ծառայողի անկախությունը և իրավունքների պաշտպանությունը, կանխել Կոմիտեի ծառայողին անհիմն կարգապահական պատասխանատվության ենթարկելու հնարավորությունը»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]