Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   13 Դեկտեմբեր

ԵՄ-ի հետ համաձայնագրի ստորագրումը շահավետ կլինի Հայաստանի համար. Ֆրանկ Էնգել


ԵՐԵՎԱՆ, 24 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի և Եվրամիության միջև կնքվելիք համաձայնագիրն ապացույցն է նրա, որ Հայաստանը պահպանում է իր եվրոպական ուղղվածությունը: «Արմենպրես»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց Եվրախորհրդարանի լյուքսեմբուրգցի պատգամավոր Ֆրանկ Էնգելը:

«Նույնիսկ եթե հարցն առնչվում է Հայաստանի տնտեսության որոշ ոլորտներին, այն փաստը, որ երկիրը կարող է արտահանել իր արտադրանքը Մաքսային միության անդամ երկրներ, կարող է ունենալ շահավետ ազդեցություն: Հայաստանի տնտեսությունը սկզբունքորեն ծառայությունների մատուցման տնտեսություն է և կարող է զարգանալ հենց այս ուղղությամբ: Բացի տնտեսական բաղադրիչից, մենք նաև ամրապնդում ենք քաղաքական երկխոսությունն ու գործընկերությունը, մշակութային և կրթական կապերը: Հենց այս համաձայնագիրը ստորագրվի և վավերացվի, մենք կկարողանանք  շարժվել դեպի վիզային ռեժիմի ազատականացում:  Ընդհանուր առմամբ, սա լավ օր է Հայաստանի ու Եվրամիության համար, մենք համատեղ ակնկալիքներ ունենք»,- ասաց Ֆրանկ Էնգելը:   

Մի քանի ժամից Բելգիայի մայրաքաղաք Բրյուսելում ընթացող Արևելյան գործընկերության գագաթնաժողովի շրջանակում  նախատեսված է Հայաստանի ու Եվրամիության միջև համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրումը:



Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ