1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Իսպանիայի Գերագույն դատարանն ստանձնել Է Պուչդեմոնի ու նրա զինակիցների գործի քննությունը

Իսպանիայի Գերագույն դատարանն ստանձնել Է Պուչդեմոնի ու նրա զինակիցների գործի քննությունը

ԵՐԵՎԱՆ, 24 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսպանիայի Գերագույն դատարանն ստանձնել Է այն գործի քննությունը, որով անցնում են Կատալոնիայի նախկին ղեկավար Կառլես Պուչդեմոնն ու նրա կառավարության 13 նախկին անդամներ:

Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է դատարանի՝ նոյեմբերի 24-ին տարածված որոշման մեջ: Սկզբնապես գործը հարուցվել Էր պիրենեյան թագավորության Ազգային դատական կոլեգիայի կողմից: Այժմ դրա վարմամբ կզբաղվի դատավոր Պաբլո Լյարենան:

Նրա իրավասությանն Է անցնում կալանքից կատալոնյան այն ութ քաղաքական գործիչների ազատման որոշումը, որոնք կալանքի տակ են գտնվում նոյեմբերի 2-ից: Դատախազությունը Պուչդեմոնին ու նրա զինակիցներին մեղադրում Է ապստամբության, խռովության եւ վատնումների մեջ: Տարածաշրջանի նախկին ղեկավարն ու նրա կառավարության նախկին չորս անդամներ փախել են Բելգիա:

Ազգային դատական կոլեգիան արդեն նրանց ձերբակալման օրդեր Է տվել: Ավելի վաղ հայտնի Է դարձել, որ Պուչդեմոնը մտադիր չԷ քաղաքական ապաստան խնդրել Բելգիայում եւ պատրաստ Է հանդիպել վարչապետ Մարիանո Ռախոյի հետ: Նոյեմբերի 24-ին այս մասին Պուչդեմոնը հայտարարել Է Գերմանիայի Deutschlandfunk ռադիոկայանի եթերում:

«Միանգամայն ստույգ Է, որ ես քաղաքական ապաստան չեմ խնդրի Բելգիայում»,- ասել Է Պուչդեմոնը: Նա ասել Է, որ «երբեք փախստական չի եղել, չնայած իսպանական մամուլի տարածած ստահոդ հաղորդումներին»: «Ես միանգամայն օրինականորեն եմ ժամանել Բրյուսել եւ երբեք չեմ թաքնվել»,- հավելել Է Կատալոնիայի նախկին ղեկավարը: Պուչդեմոնը հայտարարել Է, որ «Ռախոյին երկխոսության վերաբերյալ անթիվ առաջարկություններ Է ուղարկել»:

«Նա բառացիորեն ինձ ասաց. «Ես չեմ կարող եւ չեմ ցանկանում»,- շարունակել Է Պուչդեմոնը: «Ես ցանկանում եմ եւ պետք Է խոսեմ վարչապետի հետ, եւ հատկապես երկկողմ զրույց վարեմ, քանի որ Կատալոնիայի հիմնախնդրի նման խնդիր Իսպանիայի ոչ մի այլ ինքնավարությունում չկա»,- կարծում Է նա: «Մենք հանդիպման, երկխոսության կարիք ունենք»,- հավելել Է Կատալոնիայի նախկին ղեկավարը: Նրա կարծիքով՝ Մադրիդը «չի կարող շարունակել պնդել ստատուս քվոյի պահպանումը, քանի որ դա այսօրվա հիմնախնդրի մասն Է կազմում», հաղորդել Է ՏԱՍՍ գործակալությունը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]