Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Եգիպտոսում ահաբեկչության զոհերի թիվը հասել Է 120-ի. երկրում եռօրյա սուգ Է հայտարարված

Եգիպտոսում ահաբեկչության զոհերի թիվը հասել Է 120-ի. երկրում եռօրյա սուգ Է հայտարարված

ԵՐԵՎԱՆ, 24 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եգիպտոսի Սինայի թերակղզու հյուսիսում նոյեմբերի 24-ին մզկիթի վրա զինյալների ձեռնարկած գրոհի զոհ Է դարձել 120 մարդ, տուժել են եւս շուրջ 80 հոգի: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Al-Ahram թերթը՝ վկայակոչելով իշխանական կառույցների աղբյուրներ:

Ավելի վաղ MENA պետական լրատվական գործակալությունը հայտնել Էր, որ մզկիթի վրա զինյալների գրոհի հետեւանքով զոհվել Է 85, տուժել 80 մարդ: Մզկիթի վրա հարձակումը կատարվել Է Հյուսիսային Սինայի մայրաքաղաք Էլ Արիշայից 30 կիլոմետր արեւմուտք գտնվող Էր Ռաուդա բնակավայրում ուրբաթօրյա աղոթքի ժամանակ: Չորս արտաճանապարհայիններով ժամանած ահաբեկիչները պայթուցիկ սարք են գործի դրել աղոթողների մեջ, իսկ այնուհետեւ անկանոն կրակ բացել մարդկանց վրա: Նշվում Է, որ հարձակվողները նաեւ գնդակոծել են շտապօգնության մեքենաները, որոնք վիրավորներին տարհանում Էին գրոհի վայրից:

Հյուսիսային Սինայի բոլոր հիվանդանոցներում ու հոսպիտալներում արտակարգ դրություն Է հայտարարված: Բանակի եւ ոստիկանության ստորաբաժանումները տեղանքի սանրման գործողություն են անցկացնում: Տեղի ունեցածի կապակցությամբ Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ աս Սիսին երկրի Ազգային անվտանգության խորհրդի արտակարգ նիստ Է գումարել ուժային գերատեսչությունների ղեկավարների մասնակցությամբ: Ներքին գործերի նախարարությունն արդեն ահաբեկչության հետաքննության հատուկ հանձնաժողով Է ստեղծել, ինչպես նաեւ կարգադրել Է ուժեղացված հսկողության տակ առնել պետական ու հասարակական բոլոր հիմնարկությունները, այդ թվում՝ մզկիթներն ու եկեղեցիները:

Նախագահի կարգադրությամբ, երկրում եռօրյա համազգային սուգ Է հայտարարված ահաբեկչական գրոհի զոհերի հիշատակին: Եգիպտոսում գործող ծայրահեղական խմբավորումներից ոչ մեկն առայժմ չի ստանձնել հարձակման պատասխանատվությունը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]