Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Նյու Յորքը լցվել Է հսկայական փչովի խաղալիքներով

Նյու Յորքը լցվել Է հսկայական փչովի խաղալիքներով

ԵՐԵՎԱՆ, 24 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի ազգային տոնի՝ Գոհաբանության օրվա առթիվ Նյու Յորքում նոյեմբերի 23-ին անցկացվել Է ամենամյա հանդիսավոր շքերթը: Ավելի քան 3,5 մլն մարդ Էր հավաքվել քաղաքի փողոցներում՝ դիտելու այս գունեղ միջոցառումը Մանհեթենի կենտրոնում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Վիթխարի երթի մեկնարկը, որը կազմակերպվել Էր Macy՚s հանրախանութի կողմից, ավանդույթի համաձայն, տվել Է մեգապոլիսի քաղաքագլուխ Բիլ դե Բլազիոն: Շքերթի մասնակիցները շուրջ չորս կիլոմետր ձգվող երթուղին անցել են Վեցերորդ ավենյուով՝ Կենտրոնական զբոսայգուց մինչեւ հրապարակ, որտեղ գտնվում Է նյույորքյան այս հնագույն խանութներից մեկը: Նրանք տանում Էին մեծ թվով հսկայական տիկնիկներ եւ վիթխարի փուչիկներ՝ մուլտֆիլմերի եւ կոմիքսների հայտնի հերոսների տեսքով, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]