Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Ֆիզիկական մարզանքները կանխում են ծերունական թուլամտությունը. գիտնականներ

Ֆիզիկական մարզանքները կանխում են ծերունական թուլամտությունը. գիտնականներ

ԵՐԵՎԱՆ, 24 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կոլումբիական համալսարանի (Նյու Յորք, ԱՄՆ) նյարդակենսաբանները պարզել են, որ ֆիզիկական մարզանքները կանխում են ծերունական թուլամտությունը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում «Արմենպրես»-ը, հայտնել Է New Scientist հանդեսը:

Մի խումբ հետազոտողներ՝ ֆիզիոլոգիայի եւ բժշկագիտության բնագավառում Նոբելյան մրցանակի դափնեկիր Էրիկ Քենդելի ղեկավարությամբ, ուսումնասիրել են 23 հազար գեն 33-ից մինչեւ 88 տարեկան հասակի մարդկանց ութ դիակների ուղեղի հյուսվածքներում: Գիտնականներին հայտնի Էր, որ ուղեղի հիպոկամպի ատամնավոր գալարներում RbAp48 սպիտակուցի պարունակության նվազումը հիշողության վատացման հիմնական պատճառն Է նորմալ ծերացման դեպքում: Քենդելի խմբի հետազոտությունը հավաստել Է, որ տարիքի հետ այդ սպիտակուցը կոդավորող գենը դառնում Է նվազ ակտիվ:

Այդ գործընթացը կանգնեցնելու համար մարդը պետք Է զբաղվի սպորտով: Ինչպես պարզել են նյարդակենսաբանները, ֆիզիկական ծանրաբեռնվածությունն, օրինակ՝ ծանրությունների բարձրացումը, հանգեցնում Է ոսկրային հյուսվածքից RbAp48 սպիտակուցի կապազերծման, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]