Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

ՆԱՏՕ-ում ՀՀ մշտական ներկայացուցչությունը մասնակցել է ՆԱՏՕ-ի բարեգործական տոնավաճառին

ՆԱՏՕ-ում ՀՀ մշտական ներկայացուցչությունը մասնակցել է ՆԱՏՕ-ի բարեգործական տոնավաճառին

ԵՐԵՎԱՆ, 24 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում նոյեմբերի 19-ին կայացավ «ՆԱՏՕ-ի բարեգործական ցուցահանդես» ամենամյա տոնավաճառը, որն անց էր կացվում հոբելյանական 50-րդ անգամ։ «ՆԱՏՕ-ի բարեգործական ցուցահանդես»-ից ստացված ամբողջ հասույթը տրամադրվում է միջազգային տարբեր բարեգործական կազմակերպությունների ծրագրերի իրականացմանը։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից:

Այս տարի նույնպես, 43 երկրների շարքում, տոնավաճառին մասնակցեց ՆԱՏՕ-ում ՀՀ մշտական ներկայացուցչությունը։ Հայկական տաղավարում ներկայացված էին հայ վարպետների ձեռագործ հուշանվերներ ու զարդեր, հրուշակեղեն ու քաղցրավենիք, հայկական կոնյակ ու գինի:

«ՆԱՏՕ-ի բարեգործական ցուցահանդես» կազմակերպության նախորդ տարվա բոլոր միջոցառումներին ՀՀ մշտական ներկայացուցչության շարունակական և արդյունավետ մասնակցության շնորհիվ, այս տարի առաջին անգամ գումար է հատկացվելու Հայաստանում սոցիալական ծրագիր իրականացնելու համար։

Տոնավաճառի մասնակցության հարցում ՀՀ առաքելությանն իրենց աջակցությունն են ցուցաբերել Երեւանի կոնյակի գործարանն ու Իջեւանի գինու, կոնյակի գործարանը։ 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]