1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

ԵՄ Արևելյան գործընկերության գագաթնաժողովի մասնակիցներն ընդունել են հռչակագիր

ԵՄ Արևելյան գործընկերության գագաթնաժողովի մասնակիցներն ընդունել են 
հռչակագիր

ԲՐՅՈՒՍԵԼ, 24 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրամիության Արևելյան գործընկերության գագաթնաժողովի մասնակիցներն Բրյուսելում աշխատանքի արդյունքներով ընդունել են հռչակագիր: Այս մասին հայտնում է «Արմենպրես»-ի հատուկ թղթակիցը Բրյուսելից:

Հռչակագիրը սահմանում է այն արժեքները, որոնցով պետք է առաջնորդվեն ԵՄ և ԱլԳ գործընկերության երկրներն առաջիկա տարիներին, նախանշում է հետագա գործակցության ուղիները տնտեսության, քաղաքականության, հումանիտար և այլ ոլորտներում: Այս անգամ հռչակագրում չկա որևէ հղում այս կամ այն հակամարտությանը՝ անվանական:

Ինչ վերաբերում է հակամարտությունների կարգավորման վերաբերյալ ընդհանուր ձևակերպումներին, դրանք ամբողջովին համընկնում են Հայաստանի դիրքորոշումներին և տեսակետներին: Հակամարտությունները պետք է կարգավորվեն միջազգային իրավունքի նորմերի և սկզբունքների հիման վրա` նաև հաշվի առնելով գոյություն ունեցող ձևաչափերն ու գործընթացները: Լեռնային Ղարաբաղի հակամարտության առնչությամբ ԵՄ դիրքորոշումն արտահատված է այսօր ստորագրվելիք Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրում: Այնտեղ անդրադարձ կա հակամարտության կարգավորման երեք հիմնական սկզբունքներին և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափին:

Համաձայնագիրն ունենալու է օրենքի ուժ, քանի որ վավերացվելու է ԵՄ անդամ բոլոր երկրների խորհրդարանների կողմից: Ընդունված հռչակագրում հղում կա նաև Հայաստան-ԵՄ ստորագրվելիք համաձայնագրին: Երևանի ժամանակով 18:30-ին նախատեսվում է նաև աշխատանքների ամփոփման նպատակով Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի, Եվրահանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերի և ԵՄ-ում նախագահող Էստոնիայի վարչապետ Յուրի Ռատասի ասուլիսը:

Նարինե Նազարյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]