Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Վարդան Հարությունյանը վստահեցնում է` բյուջեի հարկային եկամուտների մեծ մասն ապահովում է խոշոր բիզնեսը

Վարդան Հարությունյանը վստահեցնում է` բյուջեի հարկային եկամուտների մեծ մասն 
ապահովում է խոշոր բիզնեսը

ԵՐԵՎԱՆ, 24 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահ Վարդան Հարությունյանը  վստահեցնում է, որ պետական բյուջեի հարկային եկամուտների մեծ մասն ապահովում է ոչ թե փոքր ու միջին, այլ խոշոր բիզնեսը: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում Վարդան Հարությունյանը խոստացավ մյուս շաբաթվա ընթացքում դրա վերաբերյալ ամփոփ տեղեկատվություն ներկայացնել: «Միգուցե, փորձենք մամուլի ասուլիսի միջոցով ներկայացնել, որ դուք էլ համոզվեք, որ այսօր բյուջեի հարկային եկամուտների մեծ մասն ապահովվում է ոչ թե փոքր և միջին բիզնեսի հաշվին, ինչպես պատերի տակ ոմանք խոսում են, այլ հենց խոշորի հաշվին»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասաց ՊԵԿ նախագահը:

Վարդան Հարությունյանը հերքեց շրջանառվող խոսակցությունները, թե ինքը  թիրախավորել է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին, քանի որ նրա ընկերություններում ստուգումներ են իրականացվում: «Հիմա ում մոտ ստուգումներ են, նշանակում է ես նրանց թիրախավորե՞լ եմ: Այդպիսի բան չի լինում: Ես ընդհանրապես ի պաշտոնե, նաև որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի որևէ մեկին թիրախավորելու իրավունք չունեմ: Բոլորի մոտ ստուգումներ են իրականացվում, բայց դա չի նշանակում, որ մենք բոլորին թիրախավորում ենք: Մենք մեր գործն ենք անում»,- ասաց ՊԵԿ նախագահը:

Անդրադառնալով «Առինջ մոլ» առևտրային կենտրոնում գործունեություն ծավալող առևտրականների դժգոհություններին` Վարդան Հարությունյանը շեշտեց, որ բոլորը պարտավոր են աշխատել օրենքի շրջանակում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am