Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Brexit-ի շուրջ բանակցությունների վերջնական փուլը կսկսվի դեկտեմբերի 4-ին. Յունկեր

Brexit-ի շուրջ բանակցությունների վերջնական փուլը կսկսվի դեկտեմբերի 4-ին. Յունկեր
ԵՐԵՎԱՆ, 24 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալու շուրջ բանակցությունների վերջնական փուլը կսկսվի դեկտեմբերի 4-ին: Այդ մասին նոյեմբերի 24-ին Բրյուսելում հայտարարել Է Եվրահանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերը՝ ժամանելով «Արեւելյան գործընկերության» 5-րդ գագաթնաժողովին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Ես դեկտեմբերի 4-ին կտեսնվեմ Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյի հետ: Իսկն ասած՝ վերջնական փուլը կսկսվի դեկտեմբերի 4-ին»,-ասել Է նա, նշելով, որ բանակցային գործընթացում «շարժ կա»:

«Ես հուսով եմ, որ բանակցությունները կընթանան ճիշտ ուղղությամբ»,-հավելել Է Յունկերը:

ԵՄ-ի կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալու պայմանների շուրջ Լոնդոնի եւ Բրյուսելի միջեւ բանակցությունները Բելգիայի մայրաքաղաքում սկսվել են հունիսի 19-ին, այն բանից գրեթե մեկ տարի անց, երբ Միացյալ Թագավորությունում այս հարցի շուրջ անցկացված հանրաքվեում 51,9 տոկոս արդյունքով հաղթանակ տարան եվրաինտեգրացման հակառակորդները: Երկխոսությունը պետք Է շարունակվի մինչեւ 2018 թվականի նոյեմբեր, ինչից հետո կողմերը կես տարի կունենան ձեռք բերված պայմանավորվածություններն ազգային խորհրդարաններում վավերացնելու համար: Բուն Brexit-ը պետք Է իրագործվի 2019 թվականի մարտի 29-ին Լոնդոնի ժամանակով ժամը 23:00-ին կամ կենտրոնաեվրոպական ժամանակով ժամը 00:00-ին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]