Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Եվրամիության Արևելյան գործընկերության գագաթնաժողովի հռչակագրի տեքստը համաձայնեցված է

Եվրամիության Արևելյան գործընկերության գագաթնաժողովի հռչակագրի տեքստը համաձայնեցված է

ԲՐՅՈՒՍԵԼ, 24 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրամիության Արևելյան գործընկերության գագաթնաժողովի հռչակագրի տեքստը համաձայնեցված է: Ինչպես Բրյուսելից հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը, լրագրողների հետ զրույցում այս մասին տեղեկացրեց Լատվիայի արտաքին գործերի նախարար Էդգարս Ռինկևիչսը:

«Չնայած Ռիգայի գագաթնաժողովի փորձը ցույց է տալիս, որ միշտ վերջին րոպեի անակնկալը չի բացառվում, երբ պետությունների և կառավարությունների ղեկավարները տրամադրված են ընդունել տեսքտը, սակայն վերջին պահին ինչ-որ բան է պատահում: Իմ ունեցած տեղեկություններով՝ բոլոր չհամաձայնեցված հարցերը համաձայնեցվել են, և հույս ունեմ, որ այս անգամ չի լինի որևէ անակնկալ փոփոխություն, և հռչակագիրը կընդունվի»,-ասաց Ռինկևիչսը:

Ակնկակվում է, որ հռչակագիրը կընդունվի և կհրապարակվի գագաթնաժողովի ավարտին:

Ռինկևիչսը նկատեց, որ սառեցված հակամարտություններին վերաբերող հատվածներում համաձայնեցումները շատ բարդ են արվում, ինչպես ցույց է տվել Լատվիայի նախագահության փորձը 2015թվականին, սակայն այս տարի ևս հնարավոր է եղել կառուցողկան եղանակով հասնել բոլոր հարցերի համաձայնեցման: Բրյուսելը հյուրընկալել է Արևելյան գործընկերության անդամ պետությունների առաջնորդներին: Նոյեմբերի 24-ին նրանք մեկ հարկի տակ են հավաքվել՝ քննարկելու գործակցությունն առաջ մղելու հնարավորությունները: Արևելյան գործընկերության գագաթնաժողովի ավարտին կընդունվի արդյունքների ամփոփման հռչակագիր:

Նարինե Նազարյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]