1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Հայ եւ ռուս փաստաբանները համատեղ քննարկել են ընտանեկան իրավունքի վերաբերյալ ներպետական և միջազգային պրակտիկան

Հայ եւ ռուս փաստաբանները համատեղ քննարկել են ընտանեկան իրավունքի 
վերաբերյալ ներպետական և միջազգային պրակտիկան

ԵՐԵՎԱՆ, 24 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի, Ռուսաստանի Դաշնության փաստաբանների պալատի և Եվրոպայի խորհրդի HELP ծրագրի հետ համագործակցության շրջանակում Փաստաբանների պալատում մեկնարկել է «Ընտանեկան իրավունքը և մարդու իրավունքները։ Երեխաների և մեծահասակների իրավունքների պաշտպանության միջազգային չափանիշները» թեմայով՝ փաստաբանների համար նախատեսված հեռավար դասընթաց:

 Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ՓՊ մամուլի կենտրոնից, դասընթացի նպատակն է ընտանեկան իրավունքի վերաբերյալ ներպետական և միջազգային պրակտիկայի համատեղ քննարկումը, դերաբաշխման միջոցով ՀՀ և ՌԴ փաստաբաններին միևնույն խնդրահարույց դատական պրակտիկային անմիջական մասնակից դարձնելը և ուսումնական հարթակում երեխայի լավագույն շահի պաշտպանության համար ստեղծված մարզող դատախաղին մասնակցելը: 
Դասընթացի մեկնարկին բացման և ողջույնի խոսքերով հանդես են եկել ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը, Եվրոպայի Խորհրդի երևանյան գրասենյակի ղեկավար Նատալյա Վուտովան և ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը:
Ողջունելով միջոցառման իրականացումը՝ Արա Զոհրաբյանը նշել է, որ ընտանիքը բոլոր երկրներում, անկախ ազգային ավանդույթներից և սովորույթներից, պետական պաշտպանության ներքո է և այս առումով անձի համար կարևոր նշանակություն ունի ընտանիքի ինստիտուտը: Նա հիշեցրել է Փաստաբանների պալատի ակտիվ արձագանքը Ընտանիքում բռնությունների կանխարգելման վերաբերյալ օրինագծի քննարկման հարցում՝ հավելելով, որ ընտանիքում բռնություններն ունեն իրենց առանձնահատկությունները, դրանց վերացման գործիքները՝ նույնպես: Արա Զոհրաբյանը նշել է, որ բռնությունների վերացման հարցում այնպես պետք է գործել, որպեսզի ընտանիքը չվնասվի: Նա հաջող աշխատանքային օր է մաղթել դասընթացի մասնակիցներին: 
Նատալյա Վուտովան անդրադարձել է Հայաստանի և Ռուսաստանի փաստաբանների պալատների միջև ձևավորված գործընկերային կապերին՝ ինչի արդյունքում հնարավոր է դառնում նմանատիպ ծրագրերի իրականացումը: Ընտանեկան իրավունքի միջազգային ասպեկտները հիշատակելով՝ ԵԽ երևանյան գրասենյակի ղեկավարը շեշտել է այս դասընթացի շրջանակում ՄԻԵԴ պրակտիկայի ուսումնասիրման հնարավորությունը:
Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն անդրադարձել է HELP ծրագրի հնարավորությունների ընդլայնման անհրաժեշտությանը՝ հույս հայտնելով, որ դասընթացի արդյունքները կլինեն դրական: Նա խոսել է Սահմանադրությամբ ՄԻՊ-ին վերապահված նոր իրավունքից ՝ Մարդու իրավունքների վերաբերյալ կրթություն իրականացնելու գործառույթից: Նա կարևորել է փաստաբանների դերը ՄԻՊ աշխատակազմի հետ համագործակցության տեսանկյունից՝ նշելով, որ առանց փաստաբանների հետ արդյունավետ փոխգործակցության զգալիորեն կդժվարանար ՄԻՊ աշխատակազմի աշխատանքը:
Ներկայացվել է նաև Ռուսաստանի Դաշնության փաստաբանների պալատի նախագահ Յ. Պիլիպենկոյի ողջույնի խոսքը: Պարոն Պիլիպենկոն նշել է, որ ՌԴ փաստաբանների պալատի և ՀՀ փաստաբանների պալատի համագործակցությունը ձևավորվել է վաղուց և շատ հաջող, իսկ նոր նախագծի իրագործումը հնարավոր է դարձել Փաստաբանական գործունեության հիմնարար սկզբունքների վերաբերյալ 2016 թ. մայիսի 19-ին ստորագրված խարտիային հայկական և ռուսական փաստաբանության մասնակցության շնորհիվ:
Վերապատրաստման հեռավար դասընթացը զուգահեռաբար ընթանալու է նաև Ռուսաստանի Դաշնությունում, և երկու երկրի 30 փաստաբան տեսակապի միջոցով իրական ժամանակահատվածում համատեղ իրավական վարժանքների են մասնակցելու: Դասընթացի տևողությունը 3 ամիս է, վերջնարդյունքն ու ամփոփումը նախատեսվում է իրականացնել Մարդու իրավունքների եվրոպական դատարանում: Դասընթացի ավարտին փաստաբաններին հանձնվելու են հավաստագրեր:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]