Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Պարույր Հայրիկյանը հայտարարեց հացադուլը դադարեցնելու մասին

Պարույր Հայրիկյանը հայտարարեց հացադուլը դադարեցնելու մասին

ԵՐԵՎԱՆ, 24 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ազգային ինքնորոշում միավորում» կուսակցության առաջնորդ Պարույր Հայրիկյանը հայտարարել է հացադուլը դադարեցնելու մասին:

 Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ԿԸՀ շենքի դիմաց 5 օր առաջ հացադուլ սկսած Պարույր Հայրիկյանը լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ առաջիկա մեկ-երկու ժամվա ընթացքում կդադարեցնի հացադուլը: «Ես կդադարեցնեմ հացադուլը, որովհետև սա համարում եմ առաջին փուլը, որն ավարտվեց»:

Պարույր Հայրիկյանը նաև հայտնեց, որ ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի դեմ հայց է ներկայացնելու գլխավոր դատախազություն: Հայրիկյանին չի գոհացրել այն հանգամանքը, որ Տիգրան Մուկուչյանն իրեն չի տրամադրել սահմանադրական բարեփոխումների հանրաքվե անցկացնելու համար հանրության շրջանում ստորագրահավաք անցկացնելու ձևաթուղթը:

Հայրիկյանը ԿԸՀ-ից պահանջում էր 200 հազար քաղաքացու ստորագրություն հավաքելու և դրա հիման վրա սահմանադրական հանրաքվե նախաձեռնելու վերաբերյալ ձևաթուղթը, սակայն մերժում էր ստացել ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանից: Վերջինս հայտնել էր, որ քաղաքացիների ստորագրությամբ հանրաքվե անցկացնելու մասին սահմանադրական դրույթն ուժի մեջ է մտնելու 2018 թվականի ապրիլից

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]