Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Գիտնականները ճաղատացման դեմ միջոց են գտել

Գիտնականները ճաղատացման դեմ միջոց են գտել

ԵՐԵՎԱՆ, 24 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հարավկորեացի գիտնականները հայտնաբերել են երկու խումբ սպիտակուցներ, որոնք արգելակում են մազերի աճը: Համապատասխան հետազոտությունը հրապարակված Է Journal of Investigative Dermatology հանդեսում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Կլինիկական դիտարկումների ընթացքում Յոնսեյի համալսարանի մասնագետները պարզել են, որ մազերը կորցնող մարդկանց հյուսվածքները չափից ավելի մեծ քանակությամբ են CXXC5 սպիտակուց պարունակում: DSH սպիտակուցի հետ միանալիս այն արգելակում Է մազերի գեղձաբշտիկների վերականգնումը:

Հետազոտողները մշակել են պատրաստուկ, որն արգելափակում Է երկու սպիտակուցների միացումը եւ խթանում նոր մազերի աճը: Կատարված փորձերը ցույց են տվել, որ զգալի բարելավումներ են նկատվել բուժումն սկսելուց արդեն 28 օր անց:

Նշվում Է, որ պատրաստուկը դեռեւս լրամշակման կարիք ունի, քանի որ առայժմ արդյունավետ չԷ գլխի մազերը լիովին կորցրած մարդկանց համար, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]