Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Լոնդոնն անհրաժեշտ Է համարում դիմակայել Ռուսաստանին. Մեյ

Լոնդոնն անհրաժեշտ Է համարում դիմակայել Ռուսաստանին. Մեյ

ԵՐԵՎԱՆ, 24 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը Ռուսաստանը համարել Է թշնամի պետություն եւ հայտարարել նրա գործողություններին դիմակայելու անհրաժեշտության մասին: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՏԱՍՍ-ին, այդ մասին նա լրագրողներին ասել Է նոյեմբերի 24-ին Բրյուսելում բացվող «Արեւելյան գործընկերության» գագաթնաժողովի բացվելուց առաջ:

«Մենք պետք Է զգոն լինենք թշնամական պետությունների, ինչպես, օրինակ, Ռուսաստանի գործողությունների նկատմամբ, որոնք սպառնում են մեր արեւելյան հարեւանների պոտենցիալ աճին եւ փորձում են թուլացնել մեր հավաքական ուժը: Ես այսօր անհամբերությամբ եմ սպասում եվրոպական երկրների՝ միասին աշխատելու նոր խոստումներին, որպեսզի դիմակայենք այդ ընդհանուր մարտահրավերներին ինչպես անվտանգության, այնպես Էլ զարգացման ոլորտում»,-ասել Է Մեյը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]