1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Հայաստանում ռուսական ռազմակայանի կրտսեր հրամանատարների հավաքներ են անցկացվում

Հայաստանում ռուսական ռազմակայանի կրտսեր հրամանատարների հավաքներ են անցկացվում
ԵՐԵՎԱՆ, 24 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ռուսական ռազմակայանում ստորաբաժանումների ջոկերի, մարտական մեքենաների, անձնակազմերի ու հաշվարկների հրամանատարների հետ հրահանգչա-մեթոդական պարապմունքներ են սկսվել նոր ուսումնական շրջանին պատրաստվելու շրջանակներում:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՌԴ Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունում, զորամիավորման զինծառայողները մասնագիտացված դասարաններում եւ «Կամխուդ» ու «Ալագյազ» զորափորձարաններում անցկացվող պարապմունքների ընթացքում ինչպես տեսական, այնպես Էլ գործնական գիտելիքներ ու հմտություններ են ստանում մարտական պատրաստության կազմակերպման վերաբերյալ:

Ռուսական զորամիավորման սերժանտների հետ անցկացվող հավաքների հիմնական նպատակներն են՝ պրոֆեսիոնալ-պաշտոնեական պատրաստության մակարդակի բարձրացումը անձնակազմի հետ պարապմունքներ անցկացնելիս, իրավակարգի եւ զինվորական կարգապահության ամրապնդումը:

Ընդամենը պարապմունքներում ներգրավված են 500-ից ավելի զինծառայողներ եւ ավելի քան 50 միավոր ռազմական տեխնիկա, այդ թվում՝ հետախուզման, կապի, նավիգացիայի եւ անօդաչու ավիացիայի ժամանակակից համալիրներ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]