Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Հայաստանում տասն ամիսներին ուղևորահոսքը, բեռնափոխադրումներն ու թռիչք- վայրէջքները երկնիշ աճ են գրանցել

Հայաստանում տասն ամիսներին ուղևորահոսքը, բեռնափոխադրումներն ու թռիչք-
վայրէջքները երկնիշ աճ են գրանցել

ԵՐԵՎԱՆ, 24 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում այս տարվա տասն ամիսներին երկնիշ աճ է գրանցվել ինչպես ուղևորափոխադրումների, այնպես էլ բեռնափոխադրումների ու թռիչք-վայրէջքների դեպքում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` հայաստանյան երկու օդանավակայանների ուղևորահոսքը 2017 թվականի հունվար-հոկտեմբերին կազմել է 2 միլիոն 154 հազար 092 մարդ, այն 22.7 տոկոսով գերազանցում է նախորդ տարվա նույն ամիսների ցուցանիշը: 2016-ի հունվար-հոկտեմբերի համեմատ` 2017-ի տասն ամիսներին «Զվարթնոց» օդանավակայանում գրանցվել է ուղևորահոսքի 18.8 տոկոսանոց աճ: «Շիրակ» օդանավակայանում ընթացիկ տարվա նշյալ ժամանակահատվածում ուղևորահոսքը կազմել է 77 հազար 072 մարդ, այս ցուցանիշը մոտ 10 անգամ գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը:

«Զվարթնոց» օդանավակայանի միջոցով կատարված բեռնափոխադրումների աճն ընթացիկ տարվա տասն ամիսներին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, 42.2 տոկոս է: Մասնավորապես, 2016-ին փոխադրվել է 13 հազար 290 տոննա ապրանք, 2017-ին`  18 հազար 910 տոննա:
«Զվարթնոց» և «Շիրակ» օդանավակայաններում 2017 թվականի հունվար-հոկտեմբերին, նախորդ տարվա նույն ամիսների համեմատ, 19.2 տոկոսով աճ են գրանցել նաև թռիչք-վայրէջքները: «Զվարթնոց» օդանավակայանից թռիչք-վայրէջքներն ընթացիկ տարվա տասն ամիսներին աճել են 16.2 տոկոսով, իսկ «Շիրակ» օդանավակայանինը` 8 անգամ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]