Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Լեհաստանի Սեյմը միաձայն քվեարկությամբ հայկական համայնքի առնչվող բանաձև է ընդունել

Լեհաստանի Սեյմը միաձայն քվեարկությամբ հայկական համայնքի առնչվող բանաձև է 
ընդունել

ԵՐԵՎԱՆ, 24 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեհաստանի Սեյմը միաձայն հայ համայնքին առնչվող բանաձև է ընդունել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ՀՀ ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արսեն Բաբայանը հայտնում է, որ հայկական համայնքին առնչվող բանաձևին միաձայն կողմ է քվեարկել 435 պատգամավոր:

Բանաձեւում Լեհաստանի Սեյմը, նշելով Կազիմիր Մեծ թագավորի կողմից Լեհաստանում հայ համայնքին շնորհված արտոնությունների 650-ամյակը, իր երախտիքն է հայտնում հայ համայնքին՝ Լեհաստանի պատմության մեջ ունեցած մեծ դերակատարության համար։ Բանաձեւն ընդունվել է Սեյմի պատգամավորների հոտնկայս ծափահարություններով:

Քվեարկությունը տեղի է ունեցել Լեհաստանում ՀՀ դեսպան Էդգար Ղազարյանի եւ հայ համայնքի ներկայացուցիչների ներկայությամբ։

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի գլխավորած պատվիրակության ներկայությամբ այդպիսի բանաձեւ էր ընդունել նաեւ Լեհաստանի Սենատը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]