Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Ֆինլանդիայում միջատներով թխված հաց են վաճառելու

Ֆինլանդիայում միջատներով թխված հաց են վաճառելու
ԵՐԵՎԱՆ, 24 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հելսինկիի մեծ վաճառատներում նոյեմբերի 24-ից կհայտնվի հաց, որը թխված Է միջատների օգտագործմամբ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, գրել Է ֆիննական Helsingin Sanomat թերթը:

Նման մթերք կարտադրի Fazer ընկերությունը, որտեղ պատմել են, որ մեկ հացի պատրաստումը կպահանջի 70 չորացրած ծղրիդ: Միջատներն աղացված վիճակում կավելացվեն ալյուրին: Ծղրիդները կկազմեն պատրաստի արտադրանքի ընդհանուր քաշի երեք տոկոսը:

Տեղական զանգվածային լրատվամիջոցների տվյալներով՝ առայժմ հնարավոր չԷ չորացրած ծղրիդներով ապահովել Ֆինլանդիայի բոլոր փռերը, սակայն հետագայում այդ պակասը կվերացվի:

Միջատով նման մեկ հացի արժեքը կկազմի գրեթե չորս եվրո, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]