Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Հայաստանում սկսվել են ռուսական ռազմակայանի սակրավորների հավաքները

Հայաստանում սկսվել են ռուսական ռազմակայանի սակրավորների հավաքները
ԵՐԵՎԱՆ, 24 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ռուսական ռազմակայանում հրահանգչա-մեթոդական պարապմունքներ են սկսվել ինժեներա-սակրավորական ստորաբաժանման զինծառայողների հետ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՌԴ Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունում, սակրավորների հավաքներն անցկացվում են ինժեներային ծառայության պետի ղեկավարման ներքո նոր ուսումնական շրջանին պատրաստվելու շրջանակներում եւ կշարունակվեն մեկ շաբաթ:

Տեսական պարապմունքների ընթացքում զինծառայողները կուսումնասիրեն ժամանակակից ականորսիչների տակտիկա-տեխնիկական բնութագրերը, տարբեր պայթուցիկ նյութերի բաղադրությունն ու բնույթը, մարտական պատրաստության պարապմունքների ընթացքում պայթյունավտանգ առարկաների որոնման, հայտնաբերման եւ ոչնչացման գործողությունների ալգորիթմները:

Պրակտիկ գործությունների ուսումնասիրման թնթացքում սակրավորները կսովորեն 30-ից ավելի նորմատիվներ կատարել «Կամխուդ» եւ «Ալագյազ» զինափորձարաններում պայթյունավտանգ առարկաների որոնման գծով:

Պարապմունքները կանցկացվեն ինժեներա-սակրավորական խմբերի կազմում ԻՄՊ-2 ժամանակակից ականորսիչների, ՕՎՌ-2 «Սոկոլ» պաշտպանական հագուստի եւ հատուկ վարժեցված շների օգտագործմամբ: Ինչպես նշել են մամուլի ծառայությունում, ընդամենը պարապմունքներում ներգրավված են հարյուրից ավելի զինծառայողներ եւ ավելի քան 20 միավոր ռազմական տեխնիկա:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]