Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Քանդման ենթակա վթարային շենքեր Երևանում հաշվառված են Շենգավիթ և Կենտրոն վարչական շրջաններում

Քանդման ենթակա վթարային շենքեր Երևանում հաշվառված են Շենգավիթ և Կենտրոն 
վարչական շրջաններում

ԵՐԵՎԱՆ, 24 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քանդման ենթակա 4-րդ կարգի վթարային շենքեր Երևանում առկա են Շենգավիթ և Կենտրոն վարչական շրջաններում: Հաշվառված է նաև ամրացման ենթակա 4-րդ կարգի վթարային շենք: 

«Արմենպրես»-ը Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչությունից տեղեկացավ, որ համապատասխան ֆոնդի առկայության պարագայում նախատեսվում է 4-րդ կարգի վթարային շենքերի բնակիչների վերաբնակեցում, սակայն ժամկետների և նոր կառուցվող շենքերի տեղակայման և կառուցման վերաբերյալ հստակ ժամանակացույց դեռևս առկա չէ:

Երևան քաղաքում առկա է  3-րդ կարգի վթարային 103 շենք Աջափնյակ, Արաբկիր, Ավան, Կենտրոն, Շենգավիթ, Մալաթիա-Սեբաստիա, Էրեբունի, Քանաքեռ-Զեյթուն, Նոր Նորք և Նուբարաշեն վարչական շրջաններում: Առկա են նաև քանդման ենթակա 4-րդ կարգի վթարային շենքեր՝ Շենգավիթ և Կենտրոն վարչական շրջաններում՝ Արցախի 4-րդ նրբ. հ. 8, հ.10, Շիրակի փողոցի հ. 60, Ե. Կողբացու փողոցի հ. 41 հասցեներում և ամրացման ենթակա 4-րդ կարգի վթարային շենք Գ. Նժդեհի փողոցի հ. 56Ա հասցեում:

Երևանի քաղաքապետարանի կողմից ամրացվել են 3-րդ կարգի վթարային թվով 53 շենքեր՝ սկսած 2004 թվականից մինչև 2010 թվականները, որոնք գտնվում են Աջափնյակ, Արաբկիր, Էրեբունի, Շենգավիթ, Մալաթիա-Սեբաստիա, Քանաքեռ-Զեյթուն և Նուբարաշեն վարչական շրջաններում:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]