Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Իրինա Սլուցկայան վարպետության դաս կանցկացնի Իրինա Ռոդնինայի գեղասահքի մարզադպրոցում

Իրինա Սլուցկայան վարպետության դաս կանցկացնի Իրինա Ռոդնինայի գեղասահքի մարզադպրոցում

ԵՐԵՎԱՆ, 24 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրահայտ մարզուհի Իրինա Սլուցկայան դեկտեմբերի 8-ին Ի. Ռոդնինայի գեղասահքի մարզադպրոցում վարպետության դաս կանցկացնի:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` հանդիպման ընթացքում նա կպատմի երեխայի մարզական կարիերայի հարցում ընտանիքի դերի մասին և սկսնակ գեղասահորդների հետ կկիսի մասնագիտական վարպետության գաղտնիքները:

Իրինա Սլուցկայան ռուսաստանյան հանրահայտ գեղասահորդ-մենակատար է, համաշխարհային սպորտի լեգենդ, հասարակական և քաղաքական գործիչ, Ռուսաստանի Կամավոր ֆիզկուլտմիության նախագահ, Մոսկվայի մարզային Դումայի պատգամավոր, Ռուսաստանի սպորտի վաստակավոր վարպետ, աշխարհի կրկնակի չեմպիոն, Եվրոպայի միակ յոթակի չեմպիոն, Գրան Պրի շարքի քառակի հաղթող, Օլիմպիական խաղերի կրկնակի մրցանակակիր:

 Վարում է ակտիվ հասարակական գործունեություն՝ ուղղված առողջ ապրելակերպի մասսայականացմանը, Մոսկվայի մարզում հիմնել է գեղասահքի մարզադպրոցների ցանց: Չմուշկներով սկսել է սահել 4 տարեկանից և իր ողջ մարզական կարիերան անցել է նույն մարզչի՝ Ժաննա Գրոմովայի հետ` ցուցադրելով իրենց բարդությամբ ու գեղեցկությամբ ցնցող ծրագրեր:

Կարիերայի սկզբում մարզիչները վստահ չէին աղջկա հնարավորությունների և հեռանկարների հարցում` համարելով նրան ոչ ճկուն և ոչ արտիստիկ: Մեծանալով և հղկելով կատարման տեխնիկան` նա ձեռք բերեց հմայիչ կանացիություն և այդ ժամանակից ի վեր սառցե բեմերում ցուցադրում է ոչ միայն անհավանական բարդ պտույտների, ցատկերի և սահընկումների կատարման թեթևություն, այլև բացառիկ արտիստիզմ: Առաջին հաղթանակը, որը դարձավ փայլուն կարիերայի մեկնարկը, նա նվաճել է 8 տարեկանում:

Նրա կյանքում եղել է նաև սարսափելի շրջան. աննկարագրելի ջանքերի շնորհիվ նա կարողացավ վերականգնվել անոթների լուրջ հիվանդությունից հետո և հաղթել 2005 թվականի աշխարհի և 2006 թվականի Եվրոպայի չեմպիոնատներում, ինչպես նաև նվաճել Իտալիայի օլիմպիադայի բրոնզե մեդալը: 2006 թվականի նոյեմբերին գեղասահորդուհին, ով այդ պահին արդեն իսկ նվաճել էր 40 ոսկե, 21 արծաթե և 18 բրոնզե պարգևներ, հայտարարեց մեծ սպորտից հեռանալու մասին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]