Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   13 Դեկտեմբեր

Արգենտինայի Սան Լուիս նահանգում ապրիլի 24-ը կնշվի որպես Հայոց ցեղասպանության հիշատակի օր


ԵՐԵՎԱՆ, 24 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արգենտինայի Սան Լուիս նահանգը ընդունել է օրենք, որով ապրիլի 24-ը հռչակվում է որպես «Ժողովուրդների միջեւ հանդուրժողականության եւ հարգանքի օր»՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության: Այդպիսով, Սան Լուիսը դարձել է Արգենտինայի 20-րդ նահանգը, որն ընդունել է նմանատիպ օրենք: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Prensa Armenia-ն:   

Սան Լուիսի խորհրդարանը միաձայնորեն քվեարկել է Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչող օրենքի օգտին, իր համերաշխությունն է հայտնել հայ համայնքին, ինչպես նաև պատրաստակամություն ցուցաբերել՝ նահանգային մակարդակով իրականացնել հիշատակի միջոցառումները:

Արգենտինայի Հայ դատի հանձնախմբի տնօրեն Նիկոլաս Սաբունչյանը ողջունել է օրենքի ընդունումը՝ նշելով, որ այդ օրենքով վավերցավել է այն կոնսենսուսը, որը Հայկական հարցի նկատմամբ գոյություն ունի տարածաշրջանային, ազգային և դաշնային մակարդակում: «Սա  կլինի հարթակ, որի միջոցով առավել սերտ աշխատանք կտարվի Սան Լուիսի հանրության հետ՝ մասնավորապես կրթության ոլորտում եւ հիշողությունները փոխանցելու գործում»,- ասել է Արգենտինայի Հայ դատի հանձնախմբի տնօրեն Նիկոլաս Սաբունչյան:  



Տպել    |  In English

Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ