Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Գերմանիայի սոցիալ-դեմոկրատները համաձայնեցին բանակցություններ սկսել կառավարության ձեւավորման շուրջ. Bild

Գերմանիայի սոցիալ-դեմոկրատները համաձայնեցին բանակցություններ սկսել կառավարության ձեւավորման շուրջ. Bild

ԵՐԵՎԱՆ, 24 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ութ ժամ տեւած բանակցություններից հետո Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության ղեկավարությունը հայտարարել Է, որ պատրաստ Է բանակցություններ սկսել երկրի կառավարության ձեւավորման շուրջ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, նոյեմբերի 24-ին հայտնել Է Bild գերմանական թերթը:

«ԳՍԴԿ-ն համոզված Է, որ հարկավոր Է երկխոսել: ԳՍԴԿ-ն իր համար չի փակել բանակցությունները»,-թերթը մեջբերել Է կուսակցության գլխավոր քարտուղար Հուբերտուս Հայլի խոսքը: Ընդսմին Քրիստոնեադեմոկրատական միության եւ Քրիստոնեասոցիալական միության դաշինքն ընդգծել Է, որ սոցիալ-դեմոկրատների համար դռները բաց են:

Նախօրյակին ԳՖՀ-ի նախագահ Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը հանդիպում Է անցկացրել ԳՍԴԿ-ի առաջնորդ Մարտին Շուլցի հետ:

Հայլի խոսքով՝ կուսակցությունն սպասում Է եկող շաբաթ խմբակցությունների ղեկավարների հետ Շտայնմայերի բանակցությունների արդյունքներին եւ երկրի նախագահի հետագա առաջարկություններին:

Ավելի վաղ կառավարության ձեւավորման շուրջ ՔԴՄ/ՔՍՄ դաշինքի, ազատ դեմոկրատների եւ «կանաչների» միջեւ կայացած բանակցությունները հաջողություն չեն ունեցել:

Սեպտեմբերի 24-ին կայացած ընտրությունների արդյունքում ՔԴՄ/ՔՍՄ դաշինքը ԳՖՀ-ի խորհրդարանում ստացել Է 246 տեղ, ԳՍԴԿ-ն՝ 153, «Այլընտրանք Գերմանիայի համար» աջ պոպուլիստական կուսակցությունը՝ 94, Ազատ դեմոկրատական կուսակցությունը՝ 80, «Ձախերը»՝ 69, «կանաչները»՝ 67 մանդատ, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]