Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Հայաստանը և Գերմանիան փոխանակեցին «Եկամուտների և գույքի կրկնակի հարկումը բացառելու և հարկումից խուսափելը կանխելու մասին» համաձայնագրի վավերագրերը

Հայաստանը և Գերմանիան փոխանակեցին «Եկամուտների և գույքի կրկնակի հարկումը 
բացառելու և հարկումից խուսափելը կանխելու մասին» համաձայնագրի վավերագրերը

ԵՐԵՎԱՆ, 24 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նոյեմբերի 23-ին ԳԴՀ ԱԳՆ-ում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության միջև «Եկամուտների և գույքի կրկնակի հարկումը բացառելու և հարկումից խուսափելը կանխելու մասին» համաձայնագրի վավերագրերի փոխանակման պաշտոնական արարողությունը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեցին ՀՀ ԱԳՆ-ի մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից:

Հայկական կողմից համապատասխան արձանագրությունը ստորագրեց ԳԴՀ-ում Հայաստանի դեսպան Աշոտ Սմբատյանը, իսկ գերմանական կողմից` ԳԴՀ ԱԳՆ իրավական և հյուպատոսական հարցերով բաժնի վարիչ Մարիա Մարգարետե Գոսեն:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]