Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

«Սան Խուանի» նավապետը մորը խոստացել Էր, որ դա կլինի իր վերջին նավարկությունը

«Սան Խուանի» նավապետը մորը խոստացել Էր, որ դա կլինի իր վերջին նավարկությունը

ԵՐԵՎԱՆ, 24 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արգենտինայի ռազմածովային ուժերի «Սան Խուան» կորած սուզանավի նավապետն իր մորը խոստացել Էր, որ դա կլինի իր վերջին նավարկությունը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, գրել Է Gaceta տեղական հրատարակությունը:

«Նա ասաց, որ դա կլինի իր վերջին նավարկությունը սուզանավով, եւ դրանից հետո ինքը ծառայության կփոխադրվի ափ»,- հրատարակության հետ զրույցի ժամանակ հայտնել Է սուզանավորդի մայրը: Նավապետ Ֆեռնանդեսն ամուսնացած Է եւ ունի երեք երեխա:

Ավելի վաղ հայտնի Է դարձել, որ վերջին անգամ կապի մեջ մտնելու պահին սուզանավի անձնակազմը հայտնել Է ծագած վթարի մասին: Արգենտինայի ռազմածովային ուժերը հայտնել են, որ տեղեկատվություն ունեն պայթյունի մասին, որը կարող Է կապված լինել սուզանավի անհետացման հետ:

Սուզանավի որոնումներին միացել են ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանան, Բրազիլիան, Ռուսաստանը, Չիլին, ինչպես նաեւ NASA-ն, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]