Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Թբիլիսիում մեղադրանք են առաջադրել հատուկ գործողության շրջանակներում ձերբակալվածին

Թբիլիսիում մեղադրանք են առաջադրել հատուկ գործողության շրջանակներում ձերբակալվածին

ԵՐԵՎԱՆ, 24 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թբիլիսիում նոյեմբերի 22-ին իրականացված հակահաբեկչական գործողության շրջանակներում ձերբակալված տղամարդուն մեղադրանք Է առաջադրվել Վրաստանի Քրեական օրենսգրքի երկու հոդվածներով: Նոյեմբերի 23-ին այս մասին հայտնել Է "Грузия Online" հրատարակությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Մեղադրանքն առաջադրվել Է արտասահմանյան ակաբեկչական կազմակերպությանը միանալու եւ ահաբեկչական գործունեության մեջ վերջինիս օգնություն ցույց տալու, ինչպես նաեւ ահաբեկչության նպատակով ապօրինի հրազեն, ռազմամթերք, պայթանյութեր եւ պայթուցիկ սարքեր ձեռք բերելու, պահելու եւ կրելու համար»,- մեջբերում Է "Грузия Online"-ը դատախազության հայտարարությունից: Նրա տվյալներով՝ դա ենթադրում Է 10-ից մինչեւ 17 տարի ժամկետով ազատազրկում: Ավելի վաղ ձերբակալվածի փաստաբան Իմեդա Կարկաշաձեն հայտնել Է, որ իր պաշտպանյալն ունի Ռուսաստանի քաղաքացիություն: Կասկածյալի անունը չի հրապարակվում:

Նոյեմբերի 22-ի երեկոյան Վրաստանի Պետանվտանգության ծառայությունը հայտարարել Է հանցավոր խմբի մեկ անդամի ձերբակալման եւ երեքի ոչնչացման մասին, որոնք Վրաստանի քաղաքացիներ չեն: Գործողության ընթացքում ուժայինների կորուստները կազմել են մեկ սպանված եւ չորս վիրավոր: Ավելի ուշ երկրի ներքին գործերի նախարարության ղեկավար Գեորգի Գախարիան հայտարարել Է, որ խոսքը վերաբերում Է «միջազգային ահաբեկչության փաստի», եւ հատուկ գործողության հետաքննութունը վարվում Է նաեւ այլ երկրներում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]