Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

«Cilicia» բիզնես-ակումբը մասնաճյուղ է բացում Հայաստանում

«Cilicia» բիզնես-ակումբը մասնաճյուղ է բացում Հայաստանում

ԵՐԵՎԱՆ, 24 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանում կբացվի «Cilicia» բիզնես-ակումբի հայաստանյան մասնաճյուղը: Բացման հանդիսավոր արարողությունը տեղի կունենան նոյեմբերի 25-ին ժամը 15:00-ին Marriot հյուրանոցի Ararat սրահում:  

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, «Cilicia» բիզնես-ակումբի մասնաճյուղի բացման առիթով մի շարք նշանակալի միջոցառումներ կանցկացվեն նոյեմբերի 25-ին և 26-ին: Բացման հանդիսավոր արարողությունից բացի, կստորագրվի նաև համաձայնագիր «Cilicia» բիզնես-ակումբի և DFA-ի /Հայաստանի զարգացման հիմնադրամի/ միջև: Նաև կկազմակերպվի հանդիսավոր ընթրիք ակումբի ստեղծման երրորդ տարեդարձի առիթով: Իսկ հաջորդ օրը նախատեսված է բիզնես նախաճաշ: Միջոցառումներին ներկա կլինեն պատվիրակություններ Ռուսաստանից, ինչպես նաև հյուրեր Հայաստանից

«Cilicia» բիզնես-ակումբի Երևանյան մասնաճյուղի բացման նպատակն է բարձրացնել Հայաստանի և Ռուաստանի գործարարների միջև համագործակցության որակը  և վերացնել խոչընդոտները, քանի որ կա զարգացման մեծ ներուժ

«Մենք ստեղծում ենք վստահության մթնոլորտ «Cilicia» բիզնես-ակումբում, որտեղ անդադար կարելի է բարձրացնել բիզնես տեղեկացվածության մակարդակը, ձեռք բերել նոր ծանոթություններ ու գործընկերներ, գտնել նոր գնորդներ  ու մատակարարներքննարկել նոր գաղափարներ, ներգրավել ներդրողներին ու ներդրումներ կատարել», - ասում է մասնաճյուղի տնօրեն Արթուր Սարգսյանը:

«Cilicia» բիզնես-ակումբը ստեղծվել է 2014 թ-ի նոյեմբերին Մոսկվայում: Նախաձեռնության հեղինակն ու հիմնադիրը Նվեր Սարգսյանն է: «Cilicia»-ն բիզնեսի, խոշոր ընկերությունների ներկայացուցիչների և տարբեր մասնագետների բազմակողմանի համագործակցության հարթակ է: Այսօր ակումբը մեկտեղում է 180 գործարարի աշխարհի տարբեր երկրներից, որոնք զբաղվում են տնտեսության տարբեր ճյուղերով՝ ներառյալ էներգետիկ, IT , բանկային, ապահովագրության ոլորտները, ինչպես նաև ներկայացնում են  խորհրդատվության, արտադրույթան, առևտրային ցանցերի, դիստրիբյուտորական,  fashion, HoReCa և այլ բնագավառներ, որոնց տարեկան շրջանառությունը կազմում է ավելի քան 700 մլն ԱՄՆ դոլար


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]