Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   14 Դեկտեմբեր

Սամվել Կարապետյանը «Հեռուստամարաթոն-2017»-ին նվիրաբերել է 2 միլիոն 250 հազար դոլար


ԵՐԵՎԱՆ, 23 ՆՈՅՄԵԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ «Բերքառատ Արցախ» խորագրով «Հեռուստամարաթոն-2017»-ը Երևանի ժամանակով կեսգիշերին ստացվել է շուրջ 3 միլիոն 849 հազար 571 դոլարի նվիրատվության խոստում։ Ռուսաստանաբնակ գործարար, «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանը «Հայաստան» համահայկական հիմնադրամին նվիրաբերել է 2 միլիոն 250 հազար դոլար։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Լոս Անջելեսում ընթացող «Հեռուստամարաթոն-2017»-ի ժամանակ հայտարարեց «Հայաստան» հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանը։ «Պարոն Սամվել Կարապետյանը մշտապես սատար է կանգնում Հայաստանում ու Արցախում կատարվող ծրագրերին։ Այս տարի համահայկական հիմնադրամին նա որոշել է նվիրաբերել 2 միլիոն 250 հազար դոլար»,-ասաց Արա Վարդանյանը։

Նա նաև տեղեկացրեց, որ Վարդանյան ընտանիքը հիմնադրամին է փոխանցել 125 հազար դոլար, «Վալեքս գրուպը»՝ 100 հազար դոլար։ Զանգեզուրի պղնձամոլիբդենի կոմբինատը նվիրաբերել է 350 հազար դոլար, «Մաքուր երկաթ» ընկերությունը՝ 41 հազար դոլար։ Դրամահավաքի ժամանակ հայտարարվեց, որ այս տարի մեծ ակտիվություն է ցուցաբերում իրանահայ համայնքը։ Հենրիկ ու Ադրինե զույգն Իրանից նվիրաբերել է 100 հազար դոլար։ Գերմանիայի հայերի կողմից նվիրաբերվել է 840 հազար դոլար, հունահայերից կողմից՝ 21 հազար դոլար։

Դրամահավաքին են միացել ու իրենց նվիրատվություններ են կատարում Հայաստանի ու սփյուռքի դպրոցները, անհատներն ու տարբեր կազմակերպություններ։

 



Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ