Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Համբարձումյանի և Բարսեղյանի «Վարդար»-ը կրեց իր 5-րդ պարտությունը Եվրոպայի լիգայում

Համբարձումյանի և Բարսեղյանի «Վարդար»-ը կրեց իր 5-րդ պարտությունը Եվրոպայի լիգայում

 ԵՐԵՎԱՆ, 24 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մակեդոնական «Վարդար»-ը կրեց իր հերթական պարտությունը Եվրոպայի լիգայի խմբային փուլում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ֆուտբոլի Եվրոպայի լիգայի խմբային փուլի շրջանակներում մակեդոնական «Վարդար»-ը L ենթախմբում արտագնա խաղում մրցեց «Զենիթ»-ի հետ և պարտվեց 2:1 հաշվով:

Հայաստանի ազգային թիմի ֆուտբոլիստ Հովհաննես Համբարձումյանը մասնակցեց ամբողջ խաղին, սակայն ստացած դեղին քարտի պատճառով բաց կթողնի «Վարդար»-ի հաջորդ հանդիպումը: Ազգային ընտրանու մեկ այլ ֆուտբոլիստ՝ Տիգրան Բարսեղյանը, մեկնարկային կազմւմ էր, սակայն փոխարինվեց 85-րդ րոպեին:

«Վարդար»-ը խմբի հետնապահն է:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]