Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Բասկետբոլի հավաքականի գլխավոր մարզիչը գոհ է Ալբանիայի դեմ տոնած հաղթանակից

Բասկետբոլի հավաքականի գլխավոր մարզիչը գոհ է Ալբանիայի դեմ տոնած հաղթանակից

ԵՐԵՎԱՆ, 23 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բասկետբոլի Հայաստանի ազգային թիմի գլխավոր մարզիչ Նիկշա Բավցևիչի կարծիքով Ալբանիայի դեմ խաղում հրաշալի խաղով աչքի ընկավ  Ալբերտ Թադևոսյանը:

«Բավարարված եմ թիմի ցուցադրած խաղից, մենք խաղի սկզբից վերահսկում էինք հանդիպման ընթացքը: Թեև մինչև ընդմիջում մրցակցին հաջողվեց հավասարեցնել խաղի հաշիվը և նույնիսկ առավելություն ստանալ, միևնույն է մենք կարողացանք արդյունավետ գործել: Մրցակիցը օղակից անդրադարձող գդակներին ավելի շատ էր տիրում և դա մեզ համար խնդիր ստեղծեց, բայց ամեն դեպքում մենք լավ հանդիպում անցկացրեցինք և ես ուրախ եմ, որ կարողացանք հաղթել: Շատ լավ խաղ ցուցադրեցին Ռայան Բոաթրայթը, Անդրանիկ Չրաբաշը, բայց պետք է հատուկ շեշտել Ալբերտ Թադևոսյանի հիանալի և արդյունավետ խաղը: Նա այս խաղում պարզապես փայլեց»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ մարզչի խոսքերը փոխանցում է բասկետբոլի ֆեդերացիան:

Բասկետբոլի Եվրոպայի 2021 թվականի առաջնության նախընտրական փուլի առաջին տուրում Հայաստանի հավաքականը մրցում էր Ալբանիայի հետ մրցակցի հարկի տակ: Հայաստանի ընտրանին առավելությամբ սկսեց պայքարը և մեծ ընդմիջման գնաց 3 միավորի առավելությամբ՝ 38:41: Այնուհետ պահպանելով առավելությունը ազգաին ընտրանին հաղթեց 63:80 հաշվով: Հանդիպման ամենաարդյունավետ բասկետբոլիստը Հայաստանի հավաքականի խաղարկիչ Ռայան Բոաթրայթն էր, ով հավաքեց 21 միավոր: Հայաստանի ազգային թիմը հաջորդ խաղը կանցկանցի արդեն Երևանում՝ նոյեմբերի 26-ին մրցելով Դանիայի հավաքականի հետ:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]