Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   18 Դեկտեմբեր

Ծաղկաձորի շախմատային բաց մրցաշարում կայացան անդրանիկ տուրի պարտիաները


ԵՐԵՎԱՆ, 23 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ծաղկաձորում մեկնարկած «Tsaghkadzor Open» շախմատային միջազգային մրցաշարում կայացան անդրանիկ տուրի պարտիաները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ մեկնարկային տուրում Հայաստանի ներկայացուցիչներից հաղթանակ տոնեցին Տիգրան Պետրոսյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Արման Փաշիկյանը, Հովհաննես Գաբուզյանը, Ռաֆայել Վահանյանը, Արման Միքայելյանը, Արթուր Ղարագյոզյանը, Հովիկ Հայրապետյանը, Էդուարդ Հակոբյանը և այլոք:

Նոյեմբերի 22-ից դեկտեմբերի 2-ը Հայաստանի շախմատի ակադեմիան Հայաստանի շախմատի ֆեդերացիայի հետ համատեղ կազմակերպում է «Ծաղկաձոր օփեն» շախմատի միջազգային մրցաշար, որը տեղի կունենա «Ծաղկաձոր Մարիոթ»  հյուրանոցում: Մրցաշարը անցկացվում է Ա և Բ խմբերով, շվեյցարական մրցակարգով, 9 խաղափուլով՝ ՖԻԴԵ-ի շախմատի կանոնների համաձայն:

Մրցաշարերում հաղթողի կոչման համար կպայքարեն 17 երկրի շուրջ 160 շախմատիստ, այդ թվում՝ 23 միջազգային գրոսմայստեր և 23 միջազգային և ՖԻԴԵ-ի վարպետներ: Մրցաշարի մրցանակային ֆոնդը կազմում է 12 000 ԱՄՆ դոլար: Սահմանված են 15 հիմնական և 10 հատուկ մրցանակներ: Ծաղկաձորի բաց մրցաշարին մասնակցում են շախմատիստներ Հայաստանից,  Ռուսաստանից, Ուկրաինայից, Բելառուսից, Ղազախստանից, Վրաստանից, Ուզբեկստանից, Լիտվայից, Ֆրանսիայից, Բրազիլիայից, Խորվաթիայից, Չեխիայից, Իսրայելից, Հնդկաստանից, Չինաստանից, Իրանից և ԱՄՆ-ից:

 

 



Լրահոս

Բոլոր նորությունները    






Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ