Բասկետբոլի հավաքականը հաղթեց Ալբանիային
22:25, 23 Նոյեմբեր 2017
ԵՐԵՎԱՆ, 23 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բասկետբոլի Հայաստանի տղամարդկանց հավաքականը հաղթեց Ալբանիային:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ բասկետբոլի Եվրոպայի 2021 թվականի առաջնության նախընտրական փուլի առաջին տուրում Հայաստանի հավաքականը մրցում էր Ալբանիայի հետ մրցակցի հարկի տակ: Հայաստանի ընտրանին առավելությամբ սկսեց պայքարը և մեծ ընդմիջման գնաց 3 միավորի առավելությամբ՝ 38:41: Այնուհետ պահպանելով առավելությունը ազգաին ընտրանին հաղթեց 63:80 հաշվով:
Հանդիպման ամենաարդյունավետ բասկետբոլիստը Հայաստանի հավաքականի խաղարկիչ Ռայան Բոաթրայթն էր, ով հավաքեց 21 միավոր:
Հայաստանի ազգային թիմը հաջորդ խաղը կանցկանցի արդեն Երևանում՝ նոյեմբերի 26-ին մրցելով Դանիայի հավաքականի հետ:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում