Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

«Չելսի»-ն միացել է Գարեթ Բեյլի համար պայքարին

«Չելսի»-ն միացել է Գարեթ Բեյլի համար պայքարին

ԵՐԵՎԱՆ, 23 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մադրիդի «Ռեալ»-ի և Ուելսի հավաքականի  կիսապաշտպան Գարեթ Բեյլի տրանսֆերը գնելու ցանկություն է հայտնել անգլիական «Չելսի»-ն: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այդ մասին հայտնում է իսպանական Marca պարբերականը:

Նշվում է, որ անգլիական ակումբի ղեկավարությունը պատրաստվում է Գարեթ Բեյլի տրանսֆերի համար մեծ գումարներ առաջարկել:

Բացի այդ, «Չելսի»-ն  պատրաստ է  Բեյլի տրանսֆերի մեջ ներառել թիմի բելգիացի կիսապաշտպան Էդեն Ազարի տրանսֆերը:

Ազարն իր հերթին հայտարարել է, որ գալու է ժամանակը, երբ որոշելու է հեռանալ անգլիական թիմից: Նա հայտարարել է, որ բոլորը գիտեն այն մասին, որ ինքը պաշտում է «Ռեալ»-ը, սակայն շարունակում է մնալ «Չելսի»-ի ֆուտբոլիստ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]