Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   15 Դեկտեմբեր

Դոննարումային չի վախեցնում այն, որ իրեն համարում են Բուֆոնի փոխարինող


ԵՐԵՎԱՆ, 23 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Միլան»-ի 18-ամյա դարպասապահ Ջանլուիջի Դոննարումման պատմել է, թե ինչպես է վերաբերվում այն բանին, որ շատերն իրեն տեսնում են որպես Ջանլուիջի Բուֆոնի փոխարինողն Իտալիայի հավաքականում, ինչպես նաև ասել է, որ «Յուվենտուս»-ի դարպասապահն իր համար միշտ օրինակ է եղել ոչ միայն ֆուտբոլում, այլև քաղաքում:

«Ջիջին միշտ ինձ համար օրինակ է եղել: Ես ձգտում էի նմանվել նրան, այդ թվում՝ կյանքում: Դու պետք է չեմպիոն լինես ամենուր, այդ թվում խաղադաշտից դուրս՝ նախքան խաղադաշտ մտնելը: Իմ կարիերայի մեկնարկի պահից Ջիջին մեկ անգամ չէ, որ իմ մասին խոսել է իր հարցազրուցներում: Ի՞նչ ասեմ... Ես կարող եմ միայն ուրախանալ ու հպարտանալ, որ նման մակարդակի չեմպիոնը գովում է ինձ: Պետք է շնորհակալություն հայտնեմ նրան աջակցության համար»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ասել է Դոննարուման:

Նա նշել է, որ Բուֆոնի հետ ծանոթացել է Իտալիայի հավաքականում: Մինչ այդ նրա սովորական երկրպագուն է եղել: «Բայց ինձ բախտ վիճակվեց մարզվել ու խաղալ այդ մեծագույն դարպասապահի հետ: Երբ նա խաղում է, ես միշտ ուշադիր հետևում եմ նրան: Նա մեկընդմիշտ մտել է պատմության մեջ, և ես ճիշտ եմ համարում անընդհատ նրանից սովորելը: Իսկապես, բոլորն ասում են, որ ինձ վիճակված է փոխարինել նրան, սակայն ես շատ պետք է աշխատեմ, կանգ առնել չի կարելի: Այն, որ ինձ անվանում են նրա փոխարինողը, ինձ չի վախեցնում: Բայց նրա մակարդակին հասնելու համար ես դեռ պետք է աճեմ ու աճեմ», - ասել է Դոննարուման:

 



Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ