Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Գավառի մարզադպրոցի տնօրեն Դավիթ Ասոյանին շնորհվել է միջազգայի կարգի սպորտի վարպետի կոչում

Գավառի մարզադպրոցի տնօրեն Դավիթ Ասոյանին շնորհվել է միջազգայի կարգի 
սպորտի վարպետի կոչում

ԳԱՎԱՌ, 23 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանի համապատասխան հրամանով Գավառի մարզադպրոցի տնօրեն Դավիթ Ասոյանին շնորհվել է միջազգային կարգի սպորտի վարպետի կոչում:

«Արմենպրես»-ի տեղեկացմամբ, համապատասխան վկայականը Դավիթ Ասոյանին անձամբ հանձնել է նախարարը: «Երազանքն իրականացնելու համար Դավիթ Ասոյանից պահանջվել է ջանադիր ու երկարատեւ աշխատանք: Այս ընթացքում մարզիկն ունեցել է վնասվածքներ, և եկարաժամկետ ընդմիջումները խանգարել են վերջնական արդյունքի ապահովմանը: Սակայն նա չի հուսահատվել եւ արել է ամեն ինչ՝ նպատակին հասնելու համար: Ամբողջ Գավառը հպարտ է մեր մարզիկի նվաճմամբ, գրանցված ձեռքբերումով»,-ներկայացրեց Գավառի քաղաքապետարանի մամուլի քարտուղար Ալվարդ Մանուկյանը: Աշխատանքի հանդեպ բարեխիղճ վերաբերմունքն ու զբաղվածությունը որոշակի ժամանակ նորից ընդհանտեցին անձնական ցանկությունների առջընթացը: Երկարատեւ դադարից հետո Դավիթ Ասոյանը գրանցել է իր հերթական ձեռքբերումը: Սույն թվականի մայիսի 18-21-ը Ուկրաինայի Լուցկ քաղաքում անցկացված Եվրոպայի ուժային եռամարտի բաց առաջնությանն իր մասնակցությունն ունեցավ նաեւ ՀՀ հավաքական թիմը, որի մեծահասակների կազմում ընդգրկված էր Դավիթ Ասոյանը: Առաջնությանը նա հանդես է եկել պառկած դիրքից սեղմում, կքանստում եւ ձգում վարժություններով՝ գերազանց արդյունքերով դառնալով Եվրոպայի չեմպիոն: «Այսօր արդեն միջազգային կարգի սպորտի վարպետը խոում է իր հետագա ծրագրերի մասին, իսկ հետգա երազանքը դեռ չի բարձրաձայնում, հուսալով, որ իր բացած մարզական ու մանկավարժական ճանապարհով դեռ շատ շնորհալի մարզիկներ կգան: Նա խորությամբ հավատում է այդ մեծ նպատակի իրականացմանը»,-նշեց Ալվարդ Մանուկյանը:

Խոսրով Խլղաթյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]