Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   18 Դեկտեմբեր

Զախարովան մեկնաբանել է ԼՂ հակամարտության կարգավորման «Պուտինի պլանի» մասին լուրերը


ԵՐԵՎԱՆ, 23 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել է ԶԼՄ-ներում տարածված լուրերը, թե ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Երևան կատարած այցի ընթացքում փոխանցել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման «Վլադիմիր Պուտինի պլանը»:

«Մենք միշտ խորհուրդ ենք տալիս, պահպանելով նորությունները հրապարակելու ստեղծարար մոտեցումը, երբեմն, իսկ հնարավորության դեպքում ավելի հաճախ օգտվել սկզբնաղբյուրներից: Դուք ճիշտ եք այն հարցում, որ այս հարցը մեկ անգամ չէ, որ մեկնաբանվել է: Մենք այդ այցերի վերաբերյալ մեկնաբանություններ տվել ենք դրանցից առաջ, դրանց ընթացքում և դրանցից հետո, և միանշանակ տվել ենք այդ հարցի պատասխանը: Դրա համար մեզ մոտ աշխատում է արտաքին գործերի նախարարության կայքը, մեզ մոտ անց են կացվում մամուլի ասուլիսներ և ճեպազրույցներ: Մենք միշտ մանրամասն պատասխանում ենք հնչող բոլոր հարցերին»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասել է Զախարովան՝ պատասխանելով հարցին՝ ինչպես կարող է մեկնաբանել ադրբեջանական լրատվամիջոցների տարածած լուրերը, թե Սերգեյ Լավրովը Երևան կատարած այցի ընթացքում փոխանցել է ԼՂ հակամարտության կարգավորման «Պուտինի պլանը»:



Լրահոս

Բոլոր նորությունները    






Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ