Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

Սիրիայի ընդդիմադիրները համատեղ հայտարարություն են տարածել

Սիրիայի ընդդիմադիրները համատեղ հայտարարություն են տարածել

ԵՐԵՎԱՆ, 23 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիայի ընդդիմադիրները Սաուդյան Արաբիայի մայրաքաղաքում կայացած ամփոփիչ հանդիպումից հետո հայտարարություն են տարածել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «Ռիա նովոստի»-ն, հայտարարության մեջ նշվում է, որ Սիրիայի նախագահ Բաշար Ասադը պետք է լքի պաշտոնն անցումային ժամանակահատվածի մեկնարկին, իսկ ռեպրեսիաները պետք է դադարեն:

Ընդդիմադիրները համաձայնել են պահպանել պետական կառույցները, սակայն հայտարարել են, որ ուժային մարմինները պետք է նորից ձևավորվեն:  Ընդդիմադիրները նաև հայտարարել են, որ պայքարում են ահաբեկչության դեմ դրա բոլոր դրսևորումներով, ինչպես նաև այլ երկրների միջամտության դեմ: Նրանք կոչ են արել Սիրիայից դուրս հանել «օտարեկրացի գրոհայիններին»:

Նրանք նաև կազմել են այն անձանց ցանկը, ովքեր կընտրեն Ժնևում Սիրիայի իշխանությունների հետ բանակցող պատվիրակության կազմը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]