Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

Մեկ օրում գրանցված մարմնական վնասվածք հասցնելու 11 դեպքից բացահայտվել են 10-ը

Մեկ օրում գրանցված մարմնական վնասվածք հասցնելու 11 դեպքից բացահայտվել են 
10-ը

ԵՐԵՎԱՆ, 23 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` նոյեմբերի 22-ից 23-ը հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 11 դեպքից բացահայտվել են 10-ը։
Արձանագրվել է թմրամիջոցի հայտնաբերման 2 դեպք։ 
Բացահայտվել է գողության 9, խարդախության 4, ապօրինի ծառահատման 2, անձի առևանգման և պաշտոնեական լիազորությունների չարաշահման 1-ական դեպք: 
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է ավազակային հարձակման և գողության 1-ական դեպք: 
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 13 պատահար, ինչի հետևանքով 1 մարդ զոհվել է, 26-ը` ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]