Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

Գիտնականներն ընդունել են, որ սուրճի չափավոր օգտագործումն օգտակար Է առողջության համար

Գիտնականներն ընդունել են, որ սուրճի չափավոր օգտագործումն օգտակար Է առողջության համար
ԵՐԵՎԱՆ, 23 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նույնիսկ համեմատաբար մեծ քանակությամբ սուրճի օգտագործումը բարերար ազդեցություն Է ունենում մարդու առողջության վրա՝ մոտավորապես 18-ից մինչեւ 20 տոկոսով նվազեցնելով քաղցկեղի եւ սրտի ու անոթների հիվանդությունների զարգացման հավանականությունը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, բրիտանացի գիտնականները հայտարարում են BMJ հանդեսում հրապարակված հոդվածում:

«Արդյոք սուրճն իրապես օգնում Է օրգանիզմին պայքարել քրոնիկական հիվանդությունների դեմ եւ նվազեցնում Է վաղաժամ մահվան հավանականությունը, մենք դեռեւս չգիտենք: Հարկավոր Է հասկանալ, որ սուրճի օգտագործումը ներառում Է ոչ միայն բուն ըմպելիքը, այլեւ մի ամբողջ շարք սոցիալական ու մշակութային բաղադրիչներ: Օրինակ, սուրճը սիրում են ծխողները: Մյուս կողմից՝ հաշվի առնելով այս բոլոր վերապահությունները, հարկ Է ընդունել, որ սուրճի ոչ մեծ չափաբաժինները չեն վնասում մարդու առողջությանը»,-բացահայտումը մեկնաբանել Է ԱՄՆ-ի Բալթիմոր քաղաքի Ջոն Հոփքինսի համալսարանի աշխատակից Էլիսեո Գուալարը: Մյուս կողմից՝ սուրճի օգտագործման դրական ազդեցությունների գոյության հարցը դեռ վեճերի առարկա Է մնում գիտնականների շրջանում: Վերջին տարիներին հետազոտողների բազմաթիվ խմբեր պարզել են, որ օրական ավելի քան 3 գավաթ սուրճի օգտագործումը նկատելիորեն նվազեցնում Է ինֆարկտների եւ մի շարք այլ հիվանդությունների զարգացման ռիսկը, իսկ գիտական այլ խմբեր, ընդհակառակը, ասում են, որ նման կապ չկա:

Մեծ Բրիտանիայի Սաութհեմփթոնի համալսարանի աշխատակից Ռոբին Փուլը եւ նրա գործընկերները փորձել են գտնել այդ հարցի պատասխանը՝ վերլուծելով սուրճի օգուտին ու վնասին նվիրված մեծաթիվ գիտական հրապարակումներ, որոնք, մամուլում հայտնվել են վերջին մի քանի տարիներին:

Ընդհանուր առմամբ, նրանց հաջողվել Է գտնել եւ ուսումնասիրել ավելի քան երկու հարյուր աշխատությունների եզրակացություններ, որոնք նկարագրում են սուրճի սիրահարների կյանքի դիտարկումների արդյունքները եւ հաշվի են առնում հնարավոր բոլոր կողմնակի գործոնները: Դրանց մի քանի հարյուր հազար մարդ Է մասնակցել աշխարհի բոլոր անկյուններից, որոնք ունեն տարբեր վնասակար սովորություններ, սննդակարգ, սուրճի օգտագործման մշակույթ եւ բարեկեցության մակարդակ: Վերլուծելով այդ հետազոտությունները՝ բրիտանացի գիտնականներն ստեղծել են այն հիվանդությունների յուրատասակ «վարկանիշը», որոնց զարգացման հավանականությունը մեծացել կամ փոքրացել Է մեծ քանակությամբ սուրճի օգտագործմամբ, եւ փորձել են հասկանալ՝ այդ ըմպելիքը ավելի շատ դրական, թե բացասական կողմեր ունի:

Ինչպես ցույց են տվել այդ հաշվարկները, սուրճի չափավոր գործածումը՝ օրական 3-4 բաժակ, ասոցացվել Է ավելի շատ դրական, քան բացասական արդյունքների հետ: Օրինակ, սուրճը հիվանդությունների եւ լյարդի քաղցկեղի զարգացման հավանականությունը նվազեցրել Է մոտավորապես 40-60 տոկոսով եւ սրտի հիվանդությունից եւ ինսուլտից մահանալու հնարավորությունը նվազեցրել Է 18 տոկոսով եւ 30 տոկոսով:

Սուրճի օգտագործումից միակ հստակ արտահայտված բացասական Էֆեկտը վերաբերել Է միայն թույլ սեռի ներկայացուցիչներին. սուրճի նկատմամբ սերը մեծացրել Է երեխայի վաղաժամ ծնվելու եւ վիժման հավանականությունը, ինչպես նաեւ կապված Է եղել տարեց տիկինների ոսկորների ավելի մեծ փխրունության հետ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]