Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

Ադրբեջանը հաստատել է հայկական դիրքերի մոտ ադրբեջանցի զինծառայողի դիակ հայտնաբերելու մասին լուրը

Ադրբեջանը հաստատել է հայկական դիրքերի մոտ ադրբեջանցի զինծառայողի դիակ հայտնաբերելու մասին լուրը

ԵՐԵՎԱՆ, 23 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հաստատել է ՀՀ պետական սահմանի հարավ-արևմտյան հատվածում` միջդիրքային տարածքում ադրբեջանական զինուժի զինծառայողի դիակ հայտնաբերելու մասին Հայաստանի պաշտպանության նախարարության՝ ավելի վաղ տարածած հաղորդագրությունը:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Ադրբեջանի պաշտպանության նախարարության կողմից ադրբեջանական ԱՊԱ գործակալությանը տված տեղեկատվության մեջ ասվում է, որ Նախիջևանի Օդրուբադի շրջանի դիմաց՝ Հայաստանի սահմանի մոտ հայտնաբերվել է ժամկետային զինծառայող Ջալիբեյլի Բահրուզ Փարվիզ օղլուի դին: Նշվում է, թե ադրբեջանցի զինծառայողը ռազմական հանցագործություն է կատարել, ինչից հետո դիմել է փախուստի:

Կատարվածի առնչությամբ Ադրբեջանում քրեական գործ է հարուցվել, տարվում է հետաքննություն:

Ավելի վաղ դեպքի առնչությամբ հաղորդագրություն էր տարածել Հայաստանի պաշտպանության նախարարությունը, որում ասվում էր. «ՀՀ պետական սահմանի հարավ-արևմտյան հատվածում տեղակայված մարտական դիրքերից մեկի դիմաց` միջդիրքային տարածքում, ՀՀ զինված ուժերի զինծառայողները նոյեմբերի 23-ի առավոտյան հայտնաբերել են ադրբեջանական զինված ուժերի զինծառայողի դիակ: Ըստ ստացված օպերատիվ-հետախուզական տվյալների` վերոնշյալ զինծառայողը հանդիսանում է Ադրբեջանի զինված ուժերի կապիտան, վաշտի հրամանատար, ով զորամասում տեղի ունեցած հանցագործությունից հետո դիմել է փախուստի»:

ՀՀ պաշտպանության նախարարությունը պատրաստակամություն էր հայտնել Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ զինծառայողի դին ադրբեջանական կողմին փոխանցելու հարցում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]