Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

Մարալիկի և Սևանի ավտոճանապարհներին ձյուն է տեղում

Մարալիկի և Սևանի ավտոճանապարհներին ձյուն է տեղում

ԵՐԵՎԱՆ, 23 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 23-ին՝ ժամը 17:30-ի դրությամբ, Մարալիկի և Սևանի տարածաշրջանների ավտոճանապարհներին ձյուն է տեղում: 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից, Սևան – Ծովագյուղ, Սիսիան – Զանգեր ավտոճանապարհներին և Վարդենյաց լեռնանցքում տեղ - տեղ մերկասառույց է: 

Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման, աղով ու ավազով մշակման աշխատանքներ:

Վթարներից, պատահարներից, խցանումներից և արտակարգ իրավիճակներից խուսափելու նպատակով նախարարությունը վարորդներին հորդորում է երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով: 

ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]